Ում մասին է սենսացիոն բացահայտում արել Արթուր Վանեցյանը

Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՊԵԿ այն պաշտոնյաները, որոնք կոռուպցիոն սխեմաների մեջ են եղել, պետք է պատժվեն, ասել է.

«Նախկինում պայմանավորվածությունները ձեռք են բերվել Պետական եկամուտների կոմիտեի և գործարարության որոշ ներկայացուցիչների միջև…

Այդ համաձայնություններն ավելի բարձր մակարդակում հավանության են արժանացել:

Ես ՊԵԿ որևէ պաշտոնյայի անուն չեմ կարող առանձնացնել, որովհետև համակարգն է համաձայնության եկել…

Եթե որոշ առաջարկություններ են արվել, երկրի ղեկավարության հետ համաձայնության են եկել, մենք որևէ իրավունք չունենք ՊԵԿ-ի որևէ պաշտոնյայի մեղադրել»…

Դավիթ Անանյանը նաեւ հայտարարել է, որ առանց ՊԵԿ բարձրաստիճան ղեկավարության հնարավոր չէր գործել նման պարագայում։

Ստացվում է Դավիթ Անանյանը ուղղակիորեն հաղորդում է տսլիս հանցագործության մասին։ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը փաստացի կոռուպցիոն գործարքների մեջ է եղել, հիմա էլ «թռած» է։

Irakanum.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ի բացահայտումներից հետո Վարդան Հարությունյանը Հայաստանից հեռացել է, եւ ներկայումս Իսպանիայում է․․․

Լրագրողների մեկ այլ հարցին՝ արդյոք այդ սխեմաների հովանավորը Սերժ Սարգսյանն է, ՊԵԿ նախագահը պատասխանել է, որ համաձայնեցվել է վարչապետի մակարդակով․․․

Ու՞մ է մեղադրում Դավիթ Անանյանը․․․

Սերժ Սարգսյանը վարչապետ է դարձել ապրիլի 17-ին և ընդամենը մեկ շաբաթ է պաշտոնավարել: Գործարքը հազիվ թե այդ ժամանակ կայացած լիներ․․

Պետք է ենթադրել, որ Դավիթ Անանյանն անօրինական գործարքի հովանավորության մեջ մեղադրում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին․․․

Սա առավել քան տրամաբանական է, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Հարությունյան Վարդանը Կարապետյանի թիմակիցն է․․․

Կձերբակալվի արդյո՞ք Կարեն Կարապետյանը, այս պահին դժվար է ասել, սակայն դատելով իրավապահ մարմինների վերջին շրջանի գործողություններից, կարելի է ենթադրել, որ Հայաստանում իրապես անպատժելիներ չկան․․․

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն էլ իր հերթին հայտարարել է, որ նոր բացահայտումներ են լինելու․․․

Կարեն Կարապետյան քաղաքական կերպարը փաստացի Հայաստանի համար չարիք է եղել, որն արմատախիլ անելու համար այս պահին որեւէ խոչընդոտ չկա․․․

Անշուշտ Կարեն Կարապետյանը վայելել է Սերժ Սարգսյանի «դաբրոն»։ Սակայն հայտնի է նաև Սարգսյանի ձեռագիրը նմանատիպ իրավիճակներում․․․

Նա յուրայիններին «գցելու» գործում անփոխարինելի է.

Աղբյուր Նյութի աղբյուրը`https://newsbloger.pro/?p=11721

Լրահոս
Քիչ առաջ՝ Վճռաբեկ դատարանը հրապարակեց Քոչարյանի գործով վճիռը
15/Նոյեմբեր/2018 - 23:36
Ապրիլյան պատերազմը ձախողած, շուրջ հարյուր զինվորականներին ՛՛մատաղ արած՛՛, բանակը ծայրից ծա...
15/Նոյեմբեր/2018 - 23:28
Ինչպե՞ս նվազեցնել Երեխայի հանկարծակի մահվան համախտանիշի ռիսկը
15/Նոյեմբեր/2018 - 22:56
Սպանված են գտել հատուկ ջոկատային դիպուկահարի, ում կասկածում էին Մարտի 1-ին սպանությունների...
15/Նոյեմբեր/2018 - 20:47
«Չեմ կարա կյանքում մոռանամ զինակից ընկերոջ դիակ քաշելը» Ապրիլյան պատերազմի մասնակցիները զո...
15/Նոյեմբեր/2018 - 20:07
«Այս մասին ես առաջին անգամ եմ պատմում». Դավիթ Շահնազարյանը՝ Մարտի 1-ի դեպքերի մասին
15/Նոյեմբեր/2018 - 19:50
Մտածեցի ցնդելու շեմին եմ․ Վանո Սիրադեղյանի դստեր հուզիչ գրառումը
15/Նոյեմբեր/2018 - 19:44
Արցախում կատաղություն հիվանդությունից երկու երեխայի մահվան դեպքերը վախի մթնոլորտ են առաջաց...
15/Նոյեմբեր/2018 - 19:31
Մեռած մարդը տոլմա կուտի՞, ես սաղ-սալամաթ եմ․ Ռուբեն Հախվերդյան
15/Նոյեմբեր/2018 - 16:45
«Արագաչափերի քանակը զգալիորեն կկրճատվի». ՀՀ փոխոստիկանապետ
15/Նոյեմբեր/2018 - 15:45
Կառավարությունը հավանություն տվեց նույն սեռի անձանց միջեւ...
15/Նոյեմբեր/2018 - 15:34
Ողջ լրահոսը
Դիտել
Այս թեմայով