2019 թ․ին սպասվում է բժիշկների և բուժքույրերի աշխատավարձերի էական բարձրացում․Նախարարը ներկայացրեց թվեր

2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին հարցրեց՝ նախատեսվում է բժիշկների աշխատավարձի բարձրացում՝ 2018-ի 178 հազար դրամի փոխարեն նախատեսվում է սահմանել 240 հազար դրամ, բուժքույրերի համար 80 հազար դրամի փոխարեն սահմանել 120 հազար դրամ, իսկ կրտսեր բուժանձնակազմի համար 80 հազար դրամի փոխարեն սահմանել 100 հազար դրամ:

Այս գումարն ավելացվում է ձեր խնայողությունների շնորհի՞վ, թե՞ ինչի հաշվին: Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Խոսքը առողջության առաջնային պահպանման բուժանձնակազմի աշխատավարձին է վերաբերում, որի բյուջեն մենք ավելացնում ենք: Մենք այս տարի էլ ենք աշխատավարձ բարձրացրել, մյուս տարի էլ կբարձրացնենք:

Իրականում դա դրույքաչափերն են, իրականում բժիշկները դրանից տարբերվող աշխատավարձ են ստանում, կարող են լինել բժիշկներ, որ դրանից ավելի կստանան, կարող են լինել բժիշկներ, որ պակաս կստանան»: Թե ինչի հաշվին է աշխատավարձերի բարձրացումը՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ իրենց կողմից այդ ոլորտին 5,4 մլրդ ավելացված գումարի հաշվին:

http://tert.blognews.pw

Լրահոս
Քիչ առաջ՝ Վճռաբեկ դատարանը հրապարակեց Քոչարյանի գործով վճիռը
15/Նոյեմբեր/2018 - 23:36
Ապրիլյան պատերազմը ձախողած, շուրջ հարյուր զինվորականներին ՛՛մատաղ արած՛՛, բանակը ծայրից ծա...
15/Նոյեմբեր/2018 - 23:28
Ինչպե՞ս նվազեցնել Երեխայի հանկարծակի մահվան համախտանիշի ռիսկը
15/Նոյեմբեր/2018 - 22:56
Սպանված են գտել հատուկ ջոկատային դիպուկահարի, ում կասկածում էին Մարտի 1-ին սպանությունների...
15/Նոյեմբեր/2018 - 20:47
«Չեմ կարա կյանքում մոռանամ զինակից ընկերոջ դիակ քաշելը» Ապրիլյան պատերազմի մասնակցիները զո...
15/Նոյեմբեր/2018 - 20:07
«Այս մասին ես առաջին անգամ եմ պատմում». Դավիթ Շահնազարյանը՝ Մարտի 1-ի դեպքերի մասին
15/Նոյեմբեր/2018 - 19:50
Մտածեցի ցնդելու շեմին եմ․ Վանո Սիրադեղյանի դստեր հուզիչ գրառումը
15/Նոյեմբեր/2018 - 19:44
Արցախում կատաղություն հիվանդությունից երկու երեխայի մահվան դեպքերը վախի մթնոլորտ են առաջաց...
15/Նոյեմբեր/2018 - 19:31
Մեռած մարդը տոլմա կուտի՞, ես սաղ-սալամաթ եմ․ Ռուբեն Հախվերդյան
15/Նոյեմբեր/2018 - 16:45
«Արագաչափերի քանակը զգալիորեն կկրճատվի». ՀՀ փոխոստիկանապետ
15/Նոյեմբեր/2018 - 15:45
Կառավարությունը հավանություն տվեց նույն սեռի անձանց միջեւ...
15/Նոյեմբեր/2018 - 15:34
Ողջ լրահոսը
Դիտել
Այս թեմայով