Ղազախստանի ՆԳՆ-ն նշել է Կարագանդայում ՀՀ քաղաքացու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքի պատճառները

ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ժանատ Սուլեյմենովը պատմել է Կարագանդայում զանգվածային ծեծկռտուքի պատճառների մասին, հաղորդում է Tengrinews.kz-ը:

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը՝ մոտ 04:00-ին «Հին Հռոմ» ռեստորանի տարածքում խմբակային կռիվ է տեղի ունեցել:


Դրան մասնակցել են ռեստորանի այցելուները, սեփականատերերը եւ հաստատության անձնակազմը:

«Քննչական, օպերատիվ միջոցառումների անցկացման արդյունքում հաստատվել է 14 անձ, որոնք մանակցել են խմբակային ծեծկռտուքին եւ 9 մարդ մասնկացել է անձնակազմից:

Եթե դուք տեսել եք նկարը, ռեստորանը մեծ տարածք ունի, մեծ դահլիճներ: Այդ օրը ռեստորանում մոտ 400 հանգստացող կար, այդ թվում ռեստորանի տերերը: Գիժերը՝ ժամը 3-ին նրանք փակում են ռեստորանը եւ դադարեցնում բոլոր միջոցառումները: Առավոտյան 04:00-ին այցելուներին ասվել էր, որ ռեստորանը փակվում է: Դա էլ հենց եղել է պատճառը եւ այդ հողի վրա լեզվակռիվ է սկսվել, որը վերածվել է այցելուների միջեւ բախման», -ասել է ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ժանատ Սուլեյմենովը

Պաշտոնական տվյալներով՝ կռվի արդյունքում 4 մարդ դանակի վնասվածքներ է ստացել, նրանցից մեկը մահացել է:

«Այն այցելուները, որոնք գտնվել են այնտեղ, ռեստորանից դուրս են հրվել: Այնուետ նրանք հայտնել են իրենց ընկերներին, ավելի քան 10 մարդ է եկել, որոնք փորձել են մտել ռեստորան: Այդ պատճառով ռեստորանի սեփականատերերի, աշխատակիցների կողմից միջոցներ են ձեռնարկվել: Այդ հողի վրա խմբակային ծեծկռտուք է սկսվել», - հավելել է նա:

ՆԳՆ ներքին եւ արտաքին հաղորդակցությունների բաժնի տնօրեն Ալմաս Սադուբաեւը նշել է, որ մահացածը կռվի սկսվելու պահին ռեստորանում չի եղել, նա եկել է ընկերոջ խնդրանքով՝ կռվին մասնակցելու համար:

Նրա խոսքով հետախուզվողը ՀՀ քաղաքացի է: Կարագանդայում խուլիգանական գործողությունների եւ 23-ամյա տղամարդու սպանության կասկածանքով 8 մարդ ձերբակալվել եւ կալանավորվել է, կասկածյլաներից մեկը՝ Գուրույանը, հետախուզվում է:

Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=47017&l=am

 

Լրահոս
Պարացետամոլի մի քանի կիրառություն կենցաղում, որ անգամ գլխի ընկնել չէիք կարող. մազերն ուղղա...
Այսօր 15:00
Գիտնականների սենսացիոն բացահայտումը. Մարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը
Այսօր 14:52
Ինչու իսկական տղամարդիկ չեն դավաճանում իրենց կանանց 6 պատճառ
Այսօր 14:29
Առաջին տեսանյութերը և լուսանկարները Իննա Խոջամիրյանի և Հայկ Պետրոսյանի նշանդրեքից
Այսօր 14:16
«Բորո պլյուս». ԳԱՆՁ, որ պետք է լինի բոլորի տներում. որն ընտրել, կանաչը թե՞ մանուշակագույնը
19/Հունվար/2019 - 22:40
Ինչպե՞ս է Նախագահ Արմեն Սարգսյանը սեղանի թենիս խաղում տիկնոջ հետ
19/Հունվար/2019 - 17:31
Մեղրով և խմորիչով պատրաստվող խմոր. մեղրաբույր այս խմորից պատրաստված թխվածքների համն ուղղակ...
19/Հունվար/2019 - 17:19
Յուրաքանչյուրիս կյանքում ոչ ոք պատահական չի հայտնվում և իհարկէ ոչինչ պատահական չի լինում. ...
19/Հունվար/2019 - 17:14
Մահացած հարազատները հայտնվում են Ձեր երազում. Ինչի մասին է այն վկայում և ինչ է դա նշանակու...
19/Հունվար/2019 - 17:08
Ողջ լրահոսը
Դիտել
Այս թեմայով