Մոսկվային աջակցելը ՀՀ-ի համար կարող է ճակատագրական լինել. Արևմուտքը բացահայտեց ռուսական բլեֆը

Ուկրաինայի շուրջ իրավիճակը շարունակում է զարգանալ գերլարված անորոշությամբ: Գրեթե բոլորը փորձում են ստանալ, կանխատեսել կամ կանխագուշակել հարցի պատասխանը՝ Ռուսաստանը կհարձակվի՞, թե ոչ, կամ ինչ մասշտաբով և երբ կարող է լինել հարձակումը: Հայաստանում այդ հարցերը հետաքրքրության են արժանի իհարկե ամենևին ոչ հեռահար ինտրիգի տրամաբանությամբ:

Ուկրաինայի շուրջ կուտակված խնդիրներն ու իրադրությունը պարունակում են Հայաստանի համար էական նշանակության հարցեր, գործոններ: Այդ ամենին առնչվում են դերակատարներ, որոնք իրենց համաշխարհային ազդեցությամբ կամ ռեգիոնալ հավակնություններով էական դեր ունեն նաև Կովկասում,

ըստ այդմ Ուկրաինայում նրանց համաձայնությունները կամ անհամաձայնոթյունները կարող են այս կամ այն կերպ անգամ ուղիղ իմաստով ներառել Կովկասը, հետևաբար նաև Հայաստանին ու Արցախին առնչվող կարևոր հարցեր: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ:

https://armbloginfo.ru/%

Оставьте комментарий