Եթե Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, ապա Թուրքիան.. Ահա, թե ինչ է հայտարարել Էրդողանը

Թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղիղ հայտարարեց, «եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, ապա թուրքիան կգործի, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր»:

Էրդողանը հիշեցրեց, որ Անկարան ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, մերժել է Ղրիիմի անեկսիան Մոսկվայի կողմից: Էրդողանը խուսափեց պատասխանել, թե ինչ քայլերի կդիմի Անկարան, սակայն նրա նման արձագանքը հուշում է մեկ բանի մասին, որ Անկարան ամենաակտիվ երկրներից է լինելու ռուսական գործողություններին դիմակայելու հարցում:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ նման կոշտ դիրք որդեգրել  են այս հարցում հիմնականում  Լեհաստանն ու բալտյան երկրները, չհաշված, իհարկե, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային:

Եվ, ահա, այս շարքին միանում է Թուրքիան, այն երկիրը, որ մինչև վերջին պահը փորձում էր իբր «բալանսավորված դիրք բռնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև»:

Շատ ռուս վերլուծաբանների կարծիքով, Թուրքիայի նման պահվածքի համար մասնակի մեղավոր նաև ներկայիս ռուսական իշխանություններն են, որ մինչև վերջին պահը փորձում են չափից ավելի զիջումների գնալ Անկարային՝ տարբեր հարցերում:

Ինչպիսի՞ն կարող է լինել Էրդողանի արձագանքը հնարավոր ռուս-ուկրաինական բախման դեպքում, և որ ուղություններով, դա արդեն վերլուծության այլ թեմա է:

Արտակ Հակոբյան

https://zham.am/?p=126018&l=am

Оставьте комментарий