Քիչ առաջ Հայաստանում ողբերգական դեպք եղավ. կա զոհ և վիրավորներ

Shamahyan.com ը գրում է.
Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնավան գյուղի վարչական տարածքում գտնվող «Կախանովի» ջրանցքը ավտոմեքենա է ընկել և կան կասկածներ, որ տուժածներ կան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը: Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ Եղեգնավան գյուղի Ազատության փողոցի թիվ 1 տան մոտ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, 68-ամյա Գարուշ Ս.-ն, Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում: Վթարի հետևանքով ուղևորներ, 66-ամյա Սամվել Ս.-ն, 68-ամյա Ռազմիկ Մ.-ն, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել և օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների կողմից նա տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Վեդու բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները՝ ճանապարհային ոստիկանների և Արարատի ոստիկանության բաժնի ծառայողների հետ ջրանցքից դուրս են բերել ավտոմեքենան և վարորդ Գարուշ Ս.-ին:

Բժիշկները արձանագրել են վերջինիս մահը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքասանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանի, Վեդու քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և Վեդու քննչական բաժնի պետի տեղակալ Լևոն Անտանոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վեդու քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

http://barevblog.com/%

Оставьте комментарий