18-19 տարեկան տղաները պատմում են կռվի ընթացքի մասին, պատմում, թե ինչպես են կրակոցների տակ իրենց վիրավոր ընկերոջը դուրս հանել, նրանց աչքերում ոչ մի կաթիլ վախ չկա. Նրանք փոքր֊ինչ զարմանում են, թե ինչու ոչ մի գեներալ չի կարողանում հասնել իրենց դիրքերին…

Սիրելի՛ ընկերներ,
Ինչպես կարող էինք նկատել, երեկ մենք այցելել էինք Վարդենիսի մեր տղաներինդիրքեր։ Մենք եղանք այն դիրքերում և շփվեցինք այն տղաների հետ, որոնք հունվարի 11-ին մասնակցում էին թեժ մարտերին։ Անկեղծ ասած, այնտեղ անհավանական էներգետիկա է տիրում, երբ հրամանատարը, ժպտալով, ցույց է տալիս փամփուշտը, որը կպել է քարին ու ընկել իր առաջ, իսկ եթե 1սմ ավելի աջ լիներ, կկպներ սրտին, երբ 18-19 տարեկան տղաները պատմում են կռվի ընթացքի մասին, պատմում, թե ինչպես են կրակոցների տակ իրենց վիրավոր ընկերոջը դուրս հանել, նրանց աչքերում ոչ մի կաթիլ վախ չկա: Նրանք փոքր֊ինչ զարմանում են, թե ինչու ոչ մի գեներալ չի կարողանում հասնել իրենց դիրքերին՝ մինչև առաջնագիծ, իսկ քաղաքացիական տղաներն անընդհատ գալիս են, նաև աջակցություն են բերում։

Չնայած նրան, որ այնտեղ մեզ արդեն բոլորն են ճանաչում և մեզ վերաբերվում են ինչպես հարազատի, մեր այցից զարմացել էին, քանի որ դեռ մինչև կեսօր դիրքերի վրա թշնամու դրոններ էին թռչում, և ցանկացած պահի մարտական գործողություններն այնտեղ կարող էին վերսկսվել նոր ուժով։ Կարող ենք վստահաբար ասել, որ մեր այցելության փաստը տղաներին դուխ է տվել, ոչ, այնպես չէ, որ նրանք դրա պակասն ունեն, բայց նման պահերին շատ կարևոր է գործնականում համոզվել, որ հայ ազգը իրենց կողքին է։ Երեկ մենք տղաների համար տարանք կաճյակներ (վալենկի) և 50 լեռնային բալակլավ։

Մենք շատ երկար փորձեցինք հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ առաջին հերթին։ Որպեսզի հասկանաք, հարցին, թե ինչ է պետք, եղբայրներ, տղաներից յուրաքանչյուրն ասաց, որ մենք ունենք ամեն ինչ, դուք եկել եք, այնքան շատ բան եք արել, ոչինչ այլևս անհրաժեշտ չէ։ Կարծում ենք, որ սա զինվորականին վայել է, որ արժանի է հարգանքի, սակայն չի վերացնում այն փաստը, որ դիրքերում դեռ շատ ու շատ պակաս անհրաժեշտ բան կա:

Որևէ մեկը կասկած չունի, որ սադրանքները շարունակվելու են ու շարունակվելու են նոր ուժով, հատկապես Ալիևի երեկվա ելույթից հետո։ Այս պահին մենք կենտրոնանալու ենք մոնոկուլյարների, պաշտպանիչ ակնոցների, ռացիաների վրա, ինչպես նաև անհրաժեշտ է նորոգել որոշակի տեխնիկա, որն օգտագործվում է դիքրերում և դիրքերի համար։ Իհարկե, ամենաթանկը այստեղ ջերմադիտակներ են, անհրաժեշտ որակի նոր սարքերի գինը սկսվում է 100 հազար ռուբլուց։ Մենք գտանք մի քանի առաջարկներ անհատներից 50 000 ռուբլի, ու շարունակելու ենք որոնել, բայց միջին գինը դրահամավաքի համար կհաշվենք 75 000 ռուբլի (1 հատը) ։

Վարդենիսի դիրքերի համար 10 մոնոկուլյար ջերմադիտակ- հատը 75 ռուբլի
200 պաշտպանիչ ակնոց- հատը1000 ռուբլի 40 ռացիա – հատը 2500 ռուբլի
Վերանորոգման աշխատանքներ-50 000 ռուբլի:
Անհրաժեշտ բյուջեն իսկապես մեծ է, և մենք չգիտենք, թե որքան արագ կհաջողվի այն ամբողջությամբ հավաքել, բայց խոստանում ենք, որ ոչ մի դեպքում չենք սպասի դրա ավարտին ու հաջորդ շաբաթ անպայման մեր տղաների մոտ կլինենք այն օգնությամբ, որը կհաջողվի հավաքել մինչ այդ պահը:

Ընդհանուր բյուջեն այս պահին 136 150 ռուբլի Անհրաժեշտ բյուջեն
1 100 000 ռուբլի
Հայ ազգը կանգնած է հայկական բանակի կողքին։
Աջակցության համար.
5559 4939 1370 3543 – Արթուր Ս
(Ալֆա Բանկ)
5501 0401 0024 4093
SONA KAGHZVANTSYAN
(ԱմերիաԲանկ)
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼ ✊ 🇦🇲

http://barevblog.com/18-19-%

Оставьте комментарий