Առաջին ռուս-թուրքական դիվանագիտական սկանդալը Ղազախստանի վերաբերյալ չուշացավ

Ինչպես և կանխատեսում էինք, Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակասությունները ջրի երես դուրս եկան՝ Ղազախստանի վերջին դեպքերի վերաբերյալ:https://www.facebook.com/v4.0/plugins/quote.php?app_id=171040006306876&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df2fdbde07b9bdc8%26domain%3Dzham.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fzham.am%252Ffd28fec17b3e2%26relation%3Dparent.parent&container_width=630&href=https%3A%2F%2Fzham.am%2F%3Fp%3D124974%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey

Մի քանի օր էր ինչ ՀԱՊԿ զորքերը մուտք էին գործել Ղազախստան, երբ այդ երկրի նախագահն անսպասելի հայտարարեց, որ հունվարի 13-ից այդ զորքերը պետք է դուրս բերվեն երկրից:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Թուրքիայի առաջարկով հրավիրվել էր Թյուրքալեզու երկրների խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել էր Ղազախստանի իրավիճակը: Եվ հենց այդ նիստից հետո Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ՀԱՊԿ զորքերը կատարել են իրենց առաքելությունը և պիտի դուրս բերվեն երկրից: Հավելենք, որ այդ նիստում որոշվել է ստեղծել թյուրքալեզու պետությունների համատեղ, այսպես կոչված, «քաղպաշտպանության ուժեր», որպեսզի հետագայում նման ճգնաժամերը այդ կառույցի միջոցով կարգավորվեն:

Թուրք վերլուծաբանների կարծիքով Էրդողանը այս քայլով փորձում է ապագա «թուրանական բանակի» հիմքը դնել, որպեսզի հետագայում կարողանա լեգիտիմ կարգով իր զորքերն ուղարկել Կենտրոնական Ասիա:

Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ զորքերի ներգրավմանը ղազախական դեպքերում, ապա թեև պաշտոնական Անկարան սկզբում լուռ էր, սակայն մի քանի օր անց, Էրդողանի խորհրդական Իսհան Շեների շուրթերով նախազգուշական մեսիջ ուղարկվեց Մոսկվային, խիստ թշնամական ձևակերպմամբ: Ըստ Շեների, «Թուրքիան թույլ չի տա որ Ղազախստանը կրկին օկուպացնեն», քանզի, ըստ նրա, այդ երկիրն արդեն թոթափել է «30 տարվա օկուպացիայի լուծը»:

Շեների այս խոսքերը՝ Էրդողանի յուրօրինակ պատգամն էր ուղղված իր «ընկեր» Պուտինին:

Մոսկվայի պատասխանը էկլեկտիկ էր և լղոզված, Լավրովը երեկ ընդամենը «բացատրություն պահանջեց» Անկարայից Շեների նման արտահայտությունների վերաբերյալ:

Այն, որ Մոսկվան քայլ առ քայլ գոտկատեղից ներքև հարվածներ է ստանում Անկարայից կանխատեսելի էր, քանզի ինչպես ռուսական ասացվածքն է ավետում՝ «Что посеешь, то и пожнешь»:

Ինչպես ասում են, մեկնաբանություններն այս պարագայում ավելորդ են:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

https://zham.am/?p=124974&l=am

Оставьте комментарий