Ալիևը հաշտվում է իրականության հետ․ Ահա և վերջ, այս միջանցքի հարցը այստեղ է

Ալիևը հրաժարվել է Լաչինի պայմաններով տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից և հաշտվում է իրականության հետ ըստ իս… : Գրում է Արմեն Շահը և մեջբերում Ալիևի երեկվա կայացած հրցազրույցից մի հատված:

«Հայաստանը սկզբնական փուլում կարծես համաձայնեց երկաթուղուն, հետո համաձայնեց կառուցել մայրուղի, սա արդեն հաստատված է, ներկայումս քննարկվում է մայրուղու երթուղու հարցը, որտեղով այն կանցնի, մեր հիմնական. պայմանն այն է, որ լինի ամենակարճ երթուղին և կարողանանք օգտվել այս երթուղուց ցանկացած սեզոնի ժամանակ, քանի որ այնտեղ եղանակը տեղ-տեղ անբարենպաստ է, ինչպես նաև ռելիեֆը։ Ահա և վերջ , այս մ իջանցքի հարցը այստեղ է»,- ասել է Ալիևը։

Ինչպես տեսնում ենք Ալիևը պատրաստ է ողջ տարին բավարարվել միայն անցանելի ճանապարհներով … Ալիևն նաև ասել է, որ Բաքուն կշարունակի խ nչընդnտել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը…«Ես չգիտեմ, թե ինչ է անում Մինսկի խումբը։ Հավանաբար պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին։ Այս առաքելությունը ձևավորվել է 1992 թվականին, այս տարի լրանում է իր 30-ամյակը։

Նրանք զբաղված են դրանով։ Բայց կատակները մի կողմ, կարծում եմ՝ իրենք պետք է իրենց օրակարգը դնեն։ Ես կարող եմ ձեզ ասել, թե ինչ չպետք է անեն: Նրանք չպետք է զբաղվեն Ղարաբաղի հարցով, քանի որ այն լուծված է։ Մենք դա լուծեցինք նրանց փոխարեն»:

Կարճ ժամանակում ս տիպված է լինելու նաև հաշտվել այն իրականության հետ ,որ Արցախի կ արգավիճակի հարցը լուծված չէ և լուծվելու է Մինսկի խմբի գործուն մասնակցությամբ , — գրում է Արմեն Շահը:

https://armbloginfo.ru/%

Оставьте комментарий