Բա իմացա՞ք. Օրերս ՀՀ Պաշտպանության նորանշանակ նախարարի հրամանով տեղի է ունեցել ՀԵՏԵՎՅԱԼԸ… Թերեզա Ասատրյան

Թերեզա Ասատրյանը գրել է. ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ Բա իմացաք? ….. ՀՀ ՊՆ Հատուկ նշանակության Վարչության Կադրերի պետ` Նառա Գևորգյանին ազատել են իր աշխատանքից։ Օրերս ՀՀ Պաշտպանության նորանշանակ նախարարի հրամանով ուսումնասիրել են կադրերի վարչության

պետի քսան տարվա կատարած աշխատանքները և նրան ազատել են զբաղեցրած պաշտոնից` զրոյացնելով նրա տարիների < վաստակը>, միաժամանակ նաև զրկելով զինվորական թոշակի անցնելու բարձր պատվից։ Չեմ տիրապետում ես մանրամասներին, բայց տեղեկություն ունեմ, որ < բազմավաստակ զինվորականը> աշխատել է շատ

տարբեր զորամասերում, որտեղից էլ ձեռք է բերել խաբելու փորձ, կո ղոպտելու հմտություններ, սադրելու վարպետություն ու լավագուն կադրերին բանակից հեռացնելու ճարպկություն։ Այսքանն իմ տեղեկություններով, իսկ մնացածի մասին ՊՆ կամ կհայտնի, կամ էլ ոչ։ Կարևորը սեպը հանելն էր, իսկ քանի, քանի այդպիսի սեպեր դեռ կան, որոնք խոչընդոտում են բանակի հզորացմանն ու խարխլում հիմքերը։ Նառա Գևորգյանի կողմից, այս 20 և ավելի տարիների ընթացքում հարյուրավոր զինծառայողներ է

ազատել աշխատանքից, բանակից հեռացրել է լավագույն կադրերի, ովքեր ունեցել են լավ կրթություն,տիրապետել են իրենց գործին և նրանց համար ծառայությունը պատիվ է և արժանիք։
Ն. Գևորգյանի անձնական վերաբերմունքի պատճառով Հանիրավի տու ժած զինվորականներն, արդյոք կարող են վերականգել իրենց աշխատանքն ու անցնել ծառայության։ Սեպերից ում հերթն է, ով կարող է ասել?

https://usarmenia.ru/%

Оставьте комментарий