Պարտությունը սկսվում է հաղթանակից հինգ վայրկյան անց. Հայերը մի շատ կարևոր հաղթաթուղթ ունեն, որը. Փորձագետ Անդրեյ Բելյանինովի դիպուկ խոսքը

Հայ ազգը հաղթաթուղթ ունի, որը, թերեւս, աշխարհում ոչ ոք չունի: Խոսքը սփյուռքի մասին է: Այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղարը՝ Անդրեյ Բելյանինովը: «Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում առավել շատ հայ է ապրում, քան, հավանաբար, Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ հայ հանրության շրջանում հարկավոր է, առաջին հերթին, միմյանց ճշմարտությունը ասել, ու սկսել նրանից, թե օրինակ, Հայաստանի Հանրապետությունում իրականում ինչքան մարդ է բնակվում:

«Տնտեսության տեսակետից ևս օբյեկտիվ տվյալներ չկան: Իսկ ինչ կասեք մշակույթի պահով: Դուք այնքան եք տարվել քաղաքականությամբ, որ մոռացել եք թե՛ մշակույթի, թե՛ տնտեսության մասին: Ժողովուրդը գնո՞ւմ է թատրոն, կոնսերվատորիա: Միեւնույն մարդիկ քվեարկում են մերթ մի կողմի, մերթ մյուսի օգտին»,- ավելացրեց փորձագետը: Ինչ
վերաբերում է Արցախում պատ երազմին, ապա Բելյանինովը կոչ արեց դրա արդյունքներից եզրակացություններ անել:

«Պարտությունը սկսվում է հաղթանակից հետո հինգ վայրկյան անց: Շար դժվար է ներսում ատ ելություն կուտակել: Մեծահոգությունը մեծ ժողովուրդների ճակատագիրն է, հարկավոր է կարողանալ ներել: Մոսկվայում, օրինակ, հայերի ու ադրբեջանցիների մեժ թշնա մություն չկա: Այո, յուրաքանչյուր ժողովուրդ անհանգստանում է իր հայրենիքի համար, բայց թշն ամություն չկա»,- ամփոփեց նա:

https://armbloginfo.ru/%

Оставьте комментарий