ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը անդրադարձել է ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի այն հայտարարությանը , իբր թե «Երևանը , Զանգեզուրը ու Սևանը պատմական ադրբեջանական տարածքներ են» : Կոնստանտին Զատուլինը նուրբ ասած Ալիևին մի լավ պատմության «դաս» է տվել , ասելով .
«Ալիևի պրnվnկшցիnն ելույթները զարմացնում են ինձ որպես պատմաբանի: Առաջին անգամ եմ լսում , որ 20-րդ դարում ձևավորված Ադրբեջանը ունի պատմական հողեր Հայաստանում: Ծիծաղելի է և ակնհայտ հիմшրnւթյnւն է ասել , թե պատմական ադրբեջանական տարածքներ են հանդիսանում Երևանը , Զանգեզուրը ու Սևանը:
Չգիտեմ , թե նա որտե՞ղ է պատմություն սովորել , բայց Խորհրդային միությունում ԲՈՒՀ-ում պատմություն սովորած ցանկացած անձ գիտի , որ Ադրբեջանը ստեղծվել է 20-րդ դարում և նրան չեն կարող պատկանել 3 հազարամյա Հայաստանի տարածքները» ,- ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը.