«Մի պահ մտա տեսնեմ՝ ինչ մեկնաբանություններ կան, էնտեղ մի երիտասարդ կին մեկնաբանություն էր գրել». Ահա, թե որ մեկնաբանության մասին է խոսում Փաշինյանը

«Երբ որ ես ասուլիսի հայտարարությունը տվեցի, մի պահ մտա տեսնեմ՝ ինչ մեկնաբանություններ կան:

Ու էնտեղ մի երիտասարդ կին մեկնաբանություն էր գրել, որն էդ պահին ամենաշատ հավանումն ուներ: Նա գրել էր՝ մեզ անիմաստ խոսակցություններ պետք չեն, մեզ խաղաղություն է պետք, որը հիմա չունենք:

Նրա պրոֆիլի նկարն իր հարսանեկան նկարն էր, քավր-ֆոտոն իր և իր երեխայի նկարն էր, իսկ հարսանեկան նկարի տակ գրառում՝ թուրքը իմ թշնամին է:

Մեր ամբողջ քաղաքամշակութաենթագիտակցային պրոբլեմատիկան այստեղ արտահայտված էր»,- ասուլիսի ընթացքում ասաց Փաշինյանը:

https://m.mamul.am/am/news/226176/p1

Оставьте комментарий