Պաշտոնական․ ՌԴ ՊՆ-ն զգուշացնում է երկու կողմերին էլ․․․

Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի պահպանման հսկողություն Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում սահմանազատման ողջ գծում տեղակայված քսանյոթ դիտակետերում։

«Դիտակետի զինծառայողներն իրենց պատասխանատվության գոտում շուրջօրյա հսկում են հրադադարի պահպանման ռեժիմը։ Ռուս խաղաղապահներն ապահովում են տարանցիկ մեքենաների անվտանգ անցումը անցակետերով։

Հնարավոր սադրանքները կանխելու համար բոլոր մեքենաները ենթարկվում են զննման, իսկ անհրաժեշտության դեպքում իրականցվում է ստուգում»,- նշել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը։

Բոլոր դիտակետերը հագեցված են ժամանակակից դրսի գմբեթային հսկողության տեսախցիկներով՝ ներկա իրավիճակը վերահսկելու համար: Ծառայության ընթացքում խաղաղապահ կոնտինգենտի ռուս զինվորականները զինված են «Ռազմիկ» կոստյումներով։ Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան սնուցման սարքերով:

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելուն ուղղված ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

https://norpaster.ru/2021/11/22/%

Оставьте комментарий