Առաջիկա մի քանի գիշեր ու ցերեկ խիստ լարված է լինելու. «Ազատագրում» շարժումը հայտնում է..

«Ազատագրում» շարժումը հայտնում է. «Վարդենիսում տեղի ունեցած սադրանքից հետո շփման գծի ողջ երկայնքով հայտարարվել է բարձր պատրաստության վիճակ:

Համարձակվում եմ ենթադրել, որ առաջիկա մի քանի գիշեր ու ցերեկ խիստ լարված է լինելու, և սադրանքները շարունակվելու են։ Նման բան միշտ տեղի է ունեցել հանդիպումների նախաշեմին։ 

Ըստ իս՝ բանակցություններից առաջ Ադրբեջանն անպայման կփորձի ուժային եղանակով իր համար առավելություն ապահովել։ 

Ամբողջ իրավիճակը շարժվում է դեպի որոշակի հանգուցալուծման, ու յուրաքանչյուր քայլի հետ խաղադրույքն ավելի է բարձրանում»:

https://m.mamul.am/am/news/226081/p1

Оставьте комментарий