Ռուսաստանում բեռնախցիկից ճանապարհի վրա է ընկել տղամարդու մարմին՝ կտրած կոկորդով. Սպшնվածը hայ է. Մանրամասներ

Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, ինչից հետո բեռնախցիկից ճանապարհի վրա է ընկել տղամարդու մարմինը՝ կ տրած կոկորդով: Մեքենայում գտնվողները փախուստի են դիմել, հայտնում է 78.ru-ն՝ իրավապահ մարմինների աղբյուրին հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 4:10-ի սահմաններում։ Mitsubishi Galant ավտոմեքենան, որից վայր է ընկել մ ահացած տղամարդը, պատկանում է Օրենբուրգի մարզի 57-ամյա բնակչին։Ականատեսների խոսքով ՝ վթարից հետո մեքենայից մի քանի մարդ է դուրս եկել և փախուստի դիմել։

Ավելի ուշ, դեպքի վայրի զննությամբ, ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են երկու բահ, ճոպան և պարկեր: Դատելով ամենից ՝ չարագործները տանում էին դ իակը թաղելու։

Կասկածյալներին փնտրում են։ Ինչպես հայտնի է դարձել ավելի ուշ, սպանվածը Երևանի բնակիչ 50-ամյա Ա․Ղ․-ն է, որը 1996-ից բնակվում է Սանկտ Պետերբուրգում: Նախնական տվյալներով ՝ նա ունեցել է անվադողային բիզնես։

https://armbloginfo.ru/%

Оставьте комментарий