ՊՆ նախկին նախարար Արշակ կարապետյանի մասին լուրերը հաստատվեց

Արշակ Կարապետյանի վերաբերյալ լnւրերը հաuտատվnւմ են։ «Փաստը» գրում է. «Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի՝ պաշտոնից ազատման հետ կապված տարբեր պատճառներ են այս օրերին շրջանառվում:

Այս առումով «Փաստին» նոր ուշագրավ տեղեկություններ են հասել: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ իրականում պատճառները մի քանիսն են եղել, իսկ «կուլմինացիան» դարձել է Փաշինյանին հայտնի դարձած մի տեղեկություն:

Մասնավորաբար, ըստ այդ աղբյուրների, Փաշինյանին զեկուցել են, որ Արշակ Կարապետյանը նաև Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունի: Որպեսզի ավելորդ աղմուկ չբարձրանա, Փաշինյանը Կարապետյանին հորդորել է լուռումունջ հրաժարականի դիմում գրել, ինչը և արվել է:

Ցավոք, երեկ ողջ օրվա ընթացքում մեր բոլոր ջանքերը՝ կապ հաստատել Արշակ Կարապետյանի հետ և ճշտել տեղեկության իսկությունը, անհաջողության դատապարտվեցին: «Փաստ» թերթը նախատեսում է գրավոր հարցում ուղարկել Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայություններ՝ ճշտելու,

թե որքանով են համապատասխանում տեղեկությունները, թե Կարապետյանը նաև ՌԴ անձնագիր ունի: Պատասխանն ստանալուն պես այն կհրապարակենք»: Առավել մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

https://norpaster.ru/2021/11/20/%

Оставьте комментарий