Խոշոր արտահոսք Կրեմլից․ Նոր մանրամասներ են հայտնի դարձել

Երևանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացմանը: Տեղեկությունը Sput nik Արմենիային հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Նշենք, որ Փաշինյանի ու Ալիևի հանդիպման մասին երեկ հայտնել էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա խոսքով` հանդիպումը նախատեսվում է անցկացնել ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովում։

Հիշեցնենք` Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր եռակողմ երկրորդ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

https://norpaster.ru/2021/11/20/%

Оставьте комментарий