Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Էլիսոն Թահմիզյանը։
«Դա հատուկ ահազանգ է Գորիս-Կապան ավտոճանապարհին, որն ադրբեջանցիները գրավել և անցակետեր են տեղադրել»,-գրել է Էլիսոն Թահմիզյանը հավելելով, որ այն կայքերում տեղ գտած սովորական գրառում չէ։ «Հոկտեմբերի 4-ին քաղաքացիներին արդեն ասվել է «Մի մեկնեք Հայաստան»։
«Ազգի ձայն» կուսակցություն առաջնորդ, երգիչ Մհեր Մեսրոպյանը՝ Մհեր Արմենիան, իր ֆեյսբուքյան էջում թեմայի առնչությամբ գրառում է կատարել, որում ասվում է․ «Երբ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ դեսպանատունը զգուշացրեց, որ իր քաղաքացիները չմեկնեն Արցախ, շատերը ուշադրություն չդարձրեցին, որ դա նախազգուշացում էր և 2020թ. սեպտեմբերի 27֊ին թուրքը հարձակվեց Արցախի վրա։
Այսօր ԱՄՆ դեսպանատունը կրկին հաղորդագրություն է ուղարկում իր քաղաքացիներին` հորդորելով չգնալ Հայաստան։ Հիմա դուրս է գալիս, որ 2 օր առաջ ԱՄՆ-ի զգուշացնելը ի՞նչ է նշանակում։