Ահա, թե ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցից հետո պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

 «Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

Առաջնորդները պայմանավորվել են հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ քննարկելու համար տարածաշրջանային իրավիճակը և լարվածության հաղթահարման ուղիները»,- ասված է փաստաթղթում։

https://politik.am/am/pashinyann

Оставьте комментарий