ՊՆ-ն հայտարարություն տարածեց․ Ինչ է սպասվում նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 18-ը

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2021թ. նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 18-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներմեկ ամիս ժամկետով 2021 թվականի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 18-ը:

Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն, ըստ անհրաժեշտության, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

Վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 202 քաղաքացու, որոնցից 161-ըշարքային կազմի, 28-ը ենթասպայական կազմի, 13-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: ՀՀ առողջապահության նախարարին ապահովել վարժական հավաքներին ներգրավվող պահեստազորայինների բուժհետազոտումը ըստ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների:

Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարինվարժականհավաքներ անցկացնելու ժամկետում անհրաժեշտությունը վերանալու դեպքում վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիներին ժամկետից շուտ արձակել պահեստազոր:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»,- ասվում է որոշման մեջ:

https://norpaster.ru/2021/11/18/%

Оставьте комментарий