Ինչ է պատասխանել կառավարությունը ադրբեջանական լրատվամիջոցներին՝ Զանգեզուրի միջանցքի մասով

Զանգեզուրյան միջանցքի» մասին ՀՀ կառավարության դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հավաստեցին Կառավարությունից՝ նշելով. «Միջանցքի մասին խոսելն անգամ ավելորդ է, չի լինելու:

ՀՀ կառավարությունը, հավատարիմ մնալով իր իսկ սկզբունքներին, անգամ ավելորդ է համարում ԶԼՄ-ներում շրջանառվող, այսպես կոչված, միջանցքի մասին քննարկումները մեկնաբանելը»: Նշենք, որ այսօր առավոտից ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են կեղծ լուրեր շրջանառել, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» մասին:

Հղում տալով տելեգրամյան իրենց ալիքներին՝ այդ երկրի լրատվամիջոցները գրում են, թե իբր նոր եռակողմ համաձայնագիր է ստորագրվելու Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ, եւ որ այդ փաստաթուղթը վերաբերում է «Զանգեզուրյան միջանցքին»:

https://norpaster.ru/2021/11/19/%

Оставьте комментарий