Փաշինյանը «բացեց» Պուտինի խաղաքարտերը. Էժանագին «տրյուկ»

Կառավարության հերթական նիստում այսօր Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգի քննարկումը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ:https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df19ea04222812d8%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff26fce5d60e76e8%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D656480%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey

«Երեկ՝ իմ հայտարարություններից հետո, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, և ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են: Պարոն Պապիկյան, Ռուսաստանի Դաշնության Ձեր գործընկերոջ հետ խնդրում եմ ճշգրտեք մանրամասները և փորձենք իրագործել՝ Ռուսաստանի Դաշնության արած առաջարկների շրջանակում և հիման վրա», հայտնել է նա:

Դեռ երեկ ԱԺ-ում Փաշինյանն ասաց, որ կան փաստաթղթեր, որ ինքը ստորագրելու է, բայց կարևորն այն է, որ մինչ այդ Փաշինյանը ճարպկորեն ապահովեց համապատասխան մթնոլորտ, որպեսզի ցույց տա հանրությանը, որ Ռուսաստանն է ճնշում Հայաստանին, որպեսզի Հայաստանը համաձայնի Ադրբեջանի դեմարկացիային և դելիմիտացիային:

Երկու օր առաջ ՔՊ-ականները մի լավ «մուննաթ» եկան ԱԺ ամբիոնից Ռուսաստանի ուղղությամբ, թե ինչո՞ւ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժման փաստով, ռուսներն էլ մի քանի ամիս է Կրեմլից իջեցված հրահանգով միաբերան, անգիր արած կրկում են՝ «եթե դուք ձեր հողը չեք պաշտպանում, մե՞նք գանք պատերազմենք Ադրբեջանի դեմ»: Իհարկե, սա ինչ-որ առումով տրամաբանական գնահատական է, եթե երկիրն ունի բանակ, համապատասխան կառույցներ, չպետք է թույլ տա, որ իր երկրի տարածք ներխուժի այլ երկրի ստորաբաժանում:

Բայց նաև փաստ է, որ 44-օրյա պատերազմում հայերը ողջ աշխարհից պաշտպանում էին Արցախում հողը, բայց ՌԴ-ից էլ այն ժամանակ հայտարարում էին, թե քանի որ պատերազմը ՀՀ տարածքում չէ՝ ՌԴ-ն չի կարող խառնվել պատերազմին, ի վերջո պատերազմը դադարեցրեցին՝ Հայաստանի առջև դնելով կապիտուլյացիոն փաստաթուղթ: Իսկ հիմա տեղի ունեցող ՌԴ-ում բնականաբար պատերազմ չեն համարում, ադրբեջանական ներխուժումը համարվում է «սահմանային միջադեպ»:

Բայց 44-օրյա պատերազմից հետո պարզվեց, Բաքվի ու Անկարայի ակնկալիքները միայն Լեռնային Ղարաբաղը չէր, «Զանգեզուրի միջանցքն» է «ամենահամեղ» պատառը, իսկ դրա համար պետք է Հայաստանի հետ սահմաններ ճշգրտվեն: Ու հիմա Ռուսաստանը նաև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում է փաստորեն դառնում երաշխավոր ու Փաշինյանը վարպետորեն բացեց խաղաքարտերը»:

Երեկ «Ալիք Մեդիան»` իր «դիվանագիտական աղբյուրներին» հղում անելով բացեց որոշ փակագծեր, որի տրամաբանությունն այն է, որ ռուսները մեզ չեն օգնելու՝ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժման համար, ասել է թե, մեզնից դեմարկացիայի և դելիմիտացիայի համաձայնություն են պահանջում, հակառակ դեպքում Ադրբեջանը պատերազմ կսկսի:

«Պուտինը Փաշինյանին խորհուրդ է տվել օգնության գրավոր ընթացակարգ չսկսել», հոդվածն այսպես էր վերնագրված: «Երեկ՝ նոյեմբերի 16-ի երեկոյան, հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետին խորհուրդ է տվել գրավոր օգնության խնդրանքով չդիմել և նման ընթացակարգ չսկսել: Այս մասին Փոխարենը, 15 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում ռուսական կողմը արել է այլ քայլ: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կապվել է իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, որից հետո ռազմական գործողությունները դադարեցվել են Հայաստան-Ադրբեջան սահմանի Գորիս/Սիսիան-Քարվաճառ/Լաչին հատվածներում: Երեկ Երևանը բանավոր հայտարարության մակարդակով դիմել էր Մոսկվային՝ 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քանի որ Ադրբեջանը հարձակում էր գործել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա: «Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու, բայց մենք ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը», հիշեցում էր հոդվածագիրը:

Նաև նշվում էր, որ Ռուսաստանից բացի՝ Հայաստանը բազմակողմ դիվանագիտության շրջանակում երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու և անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար կարող է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ ՀԱՊԿ-ին, որի ողնաշարը Ռուսաստանն է: Ամենայն հավանականությամբ, Հայաստանը օգնության իրավական գործընթաց չի սկսի նաև ՀԱՊԿ-ի դեպքում: Հոդվածագիրն այսպես էր ավարտում միտքը. «Ինչո՞ւ են ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը անտեսում Երևանի հանդեպ ստանձնած դաշնակցային պարտավորությունները, երբ ակնհայտ են ադրբեջանական կողմի պարբերական ներխուժումները Հայաստանի ինքնիշխան տարածք: Որո՞նք են այն կարմիր գծերը, եթե կան, որոնցից անդին Ռուսաստանն այլևս չի լռի: Արդյոք տեղի ունեցող լոկալ բախումները մեծ պատկերի միայն մասնիկն են, որը, մեծ հաշվով, կարող է նաև սակարկության առարկա լինել Ռուսաստանի և Թուրքիայի/Ադրբեջանի միջև: Հիմքերն ու պատճառները կարող են բազմաթիվ լինել, ինչը վերլուծության թեմա է»:

Այսինքն, Հայաստանը գնում է նոր փաստաթղթի ստորագրման և Փաշինյանը ցույց տվեց, որ այդ փաստաթղթի ստորագրումը ՀՀ-ից պահանջում է Ռուսաստանը, ու եթե ինքը չստորագրի՝ ադրբեջանական ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքում առաջ են գալու:

Անուղղակիորեն, Փաշինյանը պատասխանում է ՌԴ-ից հնչող իրեն ուղղված մեղադրանքներին՝ «եթե դուք չեք պաշտպանում ձեր հողը՝ մե՞նք գանք կռվենք Ադրբեջանի դեմ»: Փաշինյանն իր քայլերով հայ հասարակությանը հասկացնում է՝ «Սա է ժողովուրդ ջան, Ռուսաստանն ու Ադրբեջանը ճնշում են, ասում են փաստաթուղթ ստորագրի, թե չէ Ադրբեջանը Հայաստանի տարածքում պատերազմ կսկսի, ես էլ ստորագրում եմ, որ կանխեմ նոր պատերազմը ՀՀ տարածքում»:

Այլ կերպ ասած՝ Փաշինյանը «բացահայտեց» Պուտինի խաղաքարտերը: Սակայն ամբողջ հարցն այն է, որ Մոսկվան չի էլ թաքցրել, որ ակնկալում է Հայաստանից հնարավորինս արագ դեմարկացիայի և դելիմիտացիայի Ադրբեջանի հետ: Փաշինյանի իշխանությունը ո՞ւմ է հիմա մեղադրում:

44-օրյա պատերազմից հետո կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո գոնե կարելի էր չմտնել որևէ հարցով բանակցությունների մեջ՝ մինչև չէին վերադարձվել մեր բոլոր գերիները:

Գնում-բանակցում ես՝ հետո հրաժարվո՞ւմ ես ստորագրել այն, ինչին համաձայնություն ես տվել…

Մետաքսյա Շալունց

https://hayeli.am/?p=656480&l=am

Оставьте комментарий