«Կապ է տվել՝ պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ, հետո նռնակով պայթեցրել է իրեն». Ազիբեկյան (լուսանկար)

Կոթիի բնակիչ Վահան Ազիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանաչեք իրեն, մարդիկ…
Գուրգենն է, ով Սյունիքում տեղի ունեցած պատերազմի ժամանակ մի քայլ անգամ չնահանջեց, մինչև վերջին շունչը կռիվ է մղել։

Գուրգենը, տեսնելով, որ պատրոնները վերջացել է, կապ է տվել ասելով.
-Պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ, հետո նռնակով պայթեցրել է իրեն։

Այսօր հերոսի դին մեզ փոխանցելու ժամանակ նույնիսկ թշնամու զինվորներն էին հարգանքով լցված Հերոս Հայ զինվորական Գուրգենի նկատմամբ։

Գուրգենը դիրքի ավագն էր, պայմանագրային զինծառայող։
Շնորհակալ ենք, հերո՜ս եղբայր…
Երանի պատրոնները չվերջանային»:

Գուրգեն Սարգսյան

Աղբյուրը` Վահան Ազիբեկյան

Оставьте комментарий