ՀԱՊԿ-ը հանդես է եկել նոր հայտարարությամբ

ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից օգնության պաշտոնական խնդրանքներ չի ստացել՝ կապված Ադրբեջանի հետ սահմանային սրման հետ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

«ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակին: Պաշտոնապես քարտուղարությունը հայկական կողմից ոչ մի դիմում չի ստացել:

Մենք կարծում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով»,- ասել է նա:

Оставьте комментарий