Այս էսկալացիայով Բաքուն և Անկարան Կրեմլի օգնությամբ ուզում են արգելափակել Հայաստանի համար փրկություն հանդիսացող Հյուսիս-Հարավ ճանապարհը

Այս էսկալացիայով Բաքուն և Անկարան Կրեմլի օգնությամբ ուզում են արգելափակել Հայաստանի համար փրկություն հանդիսացող Հյուսիս-Հարավ ճանապարհը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ռեալիստ» ինֆորմացիոն գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը:

Հիշեցնենք, որ իրադրությունը Հայաստանի արևելյան սահմանագոտում առավոտվա դրությամբ հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայտնում են պաշտպանության նախարարությունից: Երեկվա մարտերում հակառակորդն ունեցել է մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Պաշտոնական Բաքուն մինչդեռ հայտարարում է ընդամնեը 7 զոհի, 10 վիրավորի մասին։

Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտերի ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։ Ռազմական գերատեսչությունը նաև տեղեկացնում է, որ ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։

https://www.1in.am/3032290.html

Оставьте комментарий