Ում է դա պետք 1 տարի անց. Ինչպես կարող է այս վճռորոշ պահին Երևանից հնչել, թե. Նվեր Մնացականյանի անչափ կաևոր վերլուծականը

Քաղաքական միավորներ զп հված հայ զինվորների ծնողների վշտի վրա. Գոնե վերջին 3 տասնամյակը հաստատում են, որ ինչ էլ լինի, ով էլ գրավի Ազատության հրապարակը, քաղաքական ռուլետկան կանգ է առնելու մեր անկախության հրապարակի ազատությունը շենացնողի վրա.

Նա է միակ ցուցիչը որևէ նպատակի, նա է որոշում ջերմաստիճանը ձեր բոլոր օրակարգերի: Սակայն դա բնավ չի նշանակում, որ եթե այդ ջերմաստիճանը ցածր է, ապա այն պետք է բարձրացնել նш հատակի ծնողի քաղաքական տեքստերով: Դա, մեղմ ասած, ազնիվ չէ: Իհարկե, սցենարիստը գիտի ինչ է անում, չգիտի որդեկп րույսը: Նա երևի հետո կհասկանա, որ երբ ինքը մղ կտում է միկրոֆոնի մոտ, ցш վին անտեղյակը միավորներն է հաշվում՝ ինչպես է պш տերազմի ցш վն այդ միավորներն աշխատում քաղաքական խրш մատում:

Ում է դա պետք 1 տարի անց, որևէ մեկն ասել է՝ ոնց կվարվեր ինքը նոյեմբերի 9-ի թղթի հետ, կամ ինչպես կարող է այս վճռորոշ պահին Երևանից հնչել, թե Երևանն է սկսել պш տերազմը. որևէ մեկն ասում է լսելի մակարդակով, ինչ պետք է անել, երբ մեր երիտասարդին սպш նում են ռուս խաղաղապահին ջրագիծ անցկացնելու համար, թե առավել հեշտ է և անպատասխանատու զп հվածի հարազատին ասուլիսներում և հանրահավաքներում լրագրողների քաղաքական երևակայությանը հանձնելը:

Հետևել եք, թե ինչ է ստացվում այդ անազնիվ կոմբինացիայից, թե ինչ է ստանում պш տերազմի ցш վն ապրող ընտանիքը…

http://tesanyut.am/%d5%

Оставьте комментарий