ՀՀ ԱԳՆ գործում է Բաքվի հետ համաձայնեցված

Նոյեմբեր 16-ի երեկոյան դրությամբ ՀՀ գործադրի միակ պաշտոնական անդրադարձը ԱԳՆ հայտարարությունն է: Նախարարությունը փաստացի լուծարման ենթարկելուց եւ ինքնուս «դիվանագետների» ղեկավարությանը հանձնելուց հետո ՀՀ ԱԳՆ հայտարարությունները էապես նոսրացել են քանակապես եւ բովանդակային իմաստով: Նոյեմբեր 16-ի հայտարարությունը, սակայն, առանձնանում է նույնիսկ այդ մանկաթոթով հորինվածքներից

Հայտարարությունը [ՀՀ ԱԳՆ, 1] իրենից ներկայացնում է Մոսկվայի եւ Բաքվի հետ համաձայնեցված մի տեքստ, որի առանցքը միանգամայն հստակ է. սահմանազատել ՀՀ «ինքնիշխան տարածքի» հանդեպ ոտնձգությունները եւ Արցախի խնդիրը ուժի միջոցով փակելու փորձի իրողությունը: Ավելին՝ հայտարարությամբ Արցախի խնդիրը հանգում է ընդամենը նոյեմբեր 9-ի հրադադարի հարգմանը:

Հայտարարությունը չի շոշափում ՀՀ տարածքի եւ անկախության դեմ խնդրո առարկա հարձակման ակունքները: Որեւէ աղերս չի անցկացվում ՀՀ արեւելյան սահմանին պատերազմական գործողությունների եւ հայոց ցեղասպանության եւ զանգվածային պատերազմական հանցագործությունների «արգասիքը» ամրագրող 1921-ի հակաիրավական ակտերի միջեւ, ինչը հանդիսացել է 2020 թվականի աշնանային ագրեսիայի հիմնական նպատակներից մեկը:

Համաձայնեցված դիրքորոշման մեջ համոզվելու համար բավական է նկատի ունենալ ՌԴ նախագահի դիրքորոշումը 2020 նոյեմբեր 9-ին հարցի փակման վերաբերյալ, ինչպես նաեւ տեսնել Բաքվի նոյեմբեր 16-ի հայտարարությունները եւ համեմատել, մասնավորապես, առավել ցայտուն այս մեկի հետ [Զուլֆուգար, 2]:

Բաքվի, Մոսկվայի եւ Երեւանի հայտարարությունների համեմատությունը կասկածի տակ է դնում ՀՀ կառավարության գործողությունների ուղղվածությունը առհասարակ եւ հատկապես՝ ներկա իրադարձությունների առումով: Ընդդիմության՝ նոյեմբերի 9-ին հավատարիմ դիրքորոշումը եւս ուղղակի պատասխանատու է ներկայիս կացության համար:

Ezerk.am

Оставьте комментарий