Բաքուն գրոհում է Նախիջեւանի ուղղությամբ․ Մոսկվան խոստովանեց իր առաջնորդությունը

Ինչպես եւ նշել էինք, նոյեմբերի 14-ից Հայաստանի դեմ Մոսկվայի առաջնորդությամբ Բաքվի սկսած պատերազմը Սյունիքի մարզի «օտարման» եւ Արցախի հարցը փակելու նպատակ ունի՝ միջազգային հարթակներում կարգավորման փորձերը տապալելու եւ Հայաստանին պայմանագրեր պարտադրելու նպատակով, Հայաստանի տարածքով միջանցքների բացման եւ ճանապարհների վերահսկողության միջոցով։

Բաքվի նոյեմբերի 16-ի գրոհի հիմնական ուղղությունը Նախիջեւան տանող Սիսիանի ճանապարհն է։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, մարտեր են ընթանում ծանր տեխնիկայի եւ հրետանու կիրառմամբ։

Կապան-Գորիս ճանապարհին մաքսակետերի տեղադրումից հետո մեր պնդումը, որ փորձ է արվում ճանապարհ բացել դեպի Նախիջեւան, ավելի ուշ հաստատվեց ԱԽ քարտուղարի հարցազրույցով։ ՀՀ անմեղսունակ իշխանություններին թվում էր, թե խորհրդային քարտեզներով ու մաքսակետերով ամեն ինչ ավարտվելու է։

Նախիջեւանը միայն ճանապարհի խնդիր չէ, այլեւ Մոսկվայի ու Անկարայի համար գոյաբանական՝ 1921-ի Կարսի պայմանագրի պահպանման հարց։

Այսօր տեղի է ունեցել ՌԴ եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցը, որում քննարկվել է իրավիճակը հակամարտության գոտում։ Փորձագետները նշում են, որ ՌԴ-ն Իրանին հակում է 3+3 հարթակին եւ միջանցքներին։ Նախօրեին 3+3 հարթակի գործարկման հարցը քննարկել են ՌԴ եւ Թուրքիայի ԱԳ փոխնախարարները, իսկ երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկել են «պաշտպանական եւ անվտանգության» հարցերը։ Ակնհայտ է, որ դիվանագիտական այս անցուդարձը կապված է Հայաստանի դեմ ռազմական գործողությունների հետ՝ Հայաստանին պայմանագրերի պարտադրման նպատակով։

Մոսկվայից այս ամենը վկայող բացահայտ սպառնալիքներով արտահոսք եղավ հայկական մամուլում։ Այդպիսով, հաստատվեցին պնդումները, որ Բաքվի գործողություններն առաջնորդվում են Մոսկվայից։

https://www.lragir.am/2021/11/16/681712/

Оставьте комментарий