Արշակ Կարապետյանը դրա համար էլ հրաժարական է տվել. Բաներ կան, nր․ Արաբոյի Մանվելի կարևոր հայտարարությունը

Արաբո ջոկատի հրամանատար, ազատամարդիկ Մանվել Եղիազարյանին հարցրինք, թե ի՞նչ կարծիք ունի Պնախարար Արշակ Կարապետյանին աշխատանքից ազատելու և նրա փոխարեն Սուրեն Պապիկյանին այդ պաշտոնին նշանակելու՝ Փաշինյանի որոշման մասին։ Մանվել Եղիազարյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ Արշակ Կարապետյանը հրաժարվել է որոշ հրահանգներ կատարել․

«Երեկ ես մամուլում կարդում էի, որ մեր զ որքերը առանց զ ոհերի, քաջաբար նահանջեցին, առանց կ րակոցների, առանց զ ոհերի 2 կիլոմետր նահանջեցին, և ադրբեջանցիները տեղափոխվեցին մեր դիրքերում, մերոնք էլ տեղափոխվեցին այլ դիրքերը։ Այդ ո՞վ է իրենց հող տվել, որ իրենք այդպես հեշտ, դերասանորեն նահանջեցին, եսիմ ինչ արեցին, վ իրավորներ չկան, զ ոհեր չկան։

Էդ ինչ հայրենիքը տալու թազա ձև է։ Ես կարծում եմ, որ Արշակ Կարապետյանը դրա համար էլ հրաժարական է տվել, որովհետև բաներ կան, որ ինքը չի ցանկացել անել, դա անելու բան էլ չի․ մի տեղ վախեցան, մի տեղ կ րակեցին, մի տեղ շուն տեսան, մի տեղ կատու տեսան․․․, այդպես հայրենիք չեն պաշտպանում։

Եթե իրենք ի վիճակի չեն հայրենիք պաշտպանելու, ապա հայրենիքը տալու իրավունք իրենք չունեն։ Դա մեր հայրենիքն է։ Դրա համար էլ բերեցին, Պապիկյանին նշանակեցին, երևի ինքը ավելի հլու-հնազանդ կկատարի այն հրահանգները, որոնք իջնում են վերևից։ Կարծում եմ՝ պատճառը դա է»,- մեզ հետ զրույցում ասաց Եղիազարյանը։

http://tesanyut.am/%d5%

Оставьте комментарий