Այս պահին մարդիկ հավաքվում են հրապարակում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը (տեսանյութ)

Երևանի Հանրապետության հրապարակում այս պահին շուրջ 500 մարդ է հավաքվել՝ պահանջելու վարչապետ Փաշինյանի հրաժարականը:

Newspress.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերներով տեղեկացնում է, որ մարդկանց թիվը գնալով շատանում է, սակայն «դավաճան իշխանությանը վռնդելու համար այդ թիվը դեռ շատ քիչ է»:

Նա կոչ արավ բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում, ովքեր մտահոգ են երկրի ու իրենց երեխաների ապագայի համար, միանան իրենց: «Եկեք հրապարակ, մենք չենք գնալու»,- կոչ արեց նա:

https://m.mamul.am/am/news/225573/p1

Оставьте комментарий