ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարությունը

Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական բախումների եւ կողմերի միջեւ միմյանց մեղադրելու շուրջ փաստի մասին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին ‘’Ամերիկայի Ձայն’’-ի հայկական ծառայության կողմից հղված հարցին ի պատասխան, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակն ասել է.

‘’Մենք այսօր ստանում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվ ռազմական գործողությունների մասին մտահոգիչ տեղեկություններ:

Եվ հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ կերպով դադարեցնել մարտերը եւ վերսկսել առարկայական բանակցությունները, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հարցերի համար լուծումներ գտնելու նպատակով’’։

https://www.lragir.am/2021/11/16/681881/

Оставьте комментарий