ՇՏԱՊ. ԱԱԾ պետն ու փոխվարչապետն այս պահին Սյունիքում են

Hayeli.am-ը Սյունիքից տեղեկություն է ստացել, որ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանն ու փոխվարչապետն այս պահին Սյունիքում են:

Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Սյունիքի միջպետական ճանապարհին` Ճակատենում ադրբեջանցիների կուտակում կան։ Պարզվեց, որ թշնամին նոր հենակետ է տեղադրում Սյունիքում։

Ավելի ուշ ԱԱԾ -ն տեղեկացրեց, որ սույն թվականի նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։

«Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։

Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ»,– ասվում է ԱԱԾ հաղորդգրությունում։

https://hayeli.am/?p=656118&l=am

Оставьте комментарий