Կ որոնավիրուսի դեմ «Արեպլիվիր» դ եղամիջոցը գրանցվել է Ռուսաստանում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում են դեղերի պետական ռեգիստրից։ «Գրանցման ամսաթիվ՝ 11.12.2021թ.։ Թույլատրվում է քաղաքացիական շրջանառության մեջ մտնել մինչև հինգ տարի»,- նշված է դ եղաքարտում։ Կ որոնավիրուսային վարակի «Ա րեպլիվիր» դ եղամիջոցը մշակվել և արտադրվել է 2020 թվականին Սարանսկի «Բիոքիմիստ» գործարանում։
2021 թվականի փետրվարին Արդյունաբերության և Առևտրի նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերից գործարանը տասնապատկել է դ եղամիջոցի արտադրությունը՝ հասնելով ամսական մեկ միլիոն տուփի, և նախատեսում է արտադրությունը հասցնել երկու միլիոնի։
«Արեպլիվիրը» ներառված է Ռուսաստանի առողջապահության նախարարության՝ կ որոնավիրուսային վարակի բուժման ուղեցույցում և ընդգրկվել է կ ենսական և առաջին անհրաժեշտության դ եղամիջոցների ցանկում։ Առաջարկվող գինը 5 հազար 60 ռուբլի է:
