ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ Անահիտ Ավանեսյանը ՇՏԱՊ Հայտնում Է․դեկտեմբերի 1-Ից Սկսած

Նախատեսվում է, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված անձիք գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխանը 7 օրը մեկ պարբերականությամբ․

այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց առ ողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մեր կողմից հրամանի փոփոխության նախագիծը շրջանառվելու է այսօր, մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի մեկից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14 օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Նա նաև նշեց, որ հնարավոր է թատրոններ, ռեստորաններ կամ այլ փակ տարածքներ այցելելիս անձը պետք է պարտադիր պատվաստված լինի:

https://news73daily.com/archives/28412

Оставьте комментарий