««Զանգեզուրի միջանցքը» կմիավորի ողջ թուրքական աշխարհը, և մեր համար կապող օղակ կդառնա, որ…» Ինչպես է Իլհամ Ալիևը հուզվում….

Ինչպես գիտեք Ստամբուլում անցկացվել է թյուրքալեզու պետությունների համագործակցության միության՝ Թյուրքական խորհրդի պետությունների ղեկավարների ութերորդ գագաթաժողովը։
Թուրքիայի նախագահը , նորից խոսել է 44-օրյա պшտերшզմի ընթացքում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության մասին։ Էրդողանը նաև շեշտել է, որ պшտերшզմի այդպիսի ավարտը մեծ նշանակություն

ունի թյուրքական աշխարհի համար։ Բացահայտելով իրական նկրտումները՝ Էրդողանը մասնավորապես նշել է նաև, որ դրանից նաև Թուրքիան իր օգուտները կունենա, այն է՝ ճանապարհ դեպի տնտեսական համագործակցություն ու «կայունություն»։
Էրդողանը, որպես շնորհակալություն, Իլհամ Ալիևին հանձնել է թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանը, վերջինս էլ հուզվել է այդ պարգևից։

Ադրբեջանի նախագահը նորից «մեծ եղբորը» շնորհակալություն է հայտնել, բարձր է գնահատել երկրին մեծ աջակցություն ցուցաբերած Թուրքիային։ Վերջինս ոգևորված է այն փաստից, որ Ադրբեջանը միայնակ չէ և կա գեթ 1 պետություն, որ իրեն աջակցում է։ «Առանձնահատուկ կարևորություն ունի այն, որ ես այդ շքանշանը ստացա իմ սիրելի եղբայր Ռեջեփ Թայիփ Էրդողանից։ Պшտերшզմի առաջին ու նաև վերջին օրվանից մենք զգում էինք այն աջակցությունը, որը նա ցուցաբերում էր մեզ։

Այդ աջակցությունը մեզ իսկապես ուժ տվեց, ոգեշնչեց մեզ, որովհետև իմ սիրելի եղբայրը ցույց տվեց, որ Ադրբեջանը միայնակ չէ աշխարհում, և Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին»,- հույս է հայտնել Իլամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահն այսօր էլ խոսել է «Զանգեզուրի միջանցքից»՝ ուշադրություն դարձնելով փաստին, որ միջանցքի բացմամբ երկրի

հարավ-արևելյան հատվածը կկապվի Նախիջևանի հետ։ «Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թուրքական աշխարհը, և մեր համար կապող օղակ կդառնա Եվրոպայի հետ» ,- ասել է Ադրբեջանի նախագահը։

https://usarmenia.ru/%d5%

Оставьте комментарий