Ադրբեջանցիները հայկական կողմի դիմադրությունից կա տաղած են ու չեն կարողացել հասնել արդյունքի. Սահմանի վրայով անցնող 21 կմ-ոց չորս մաքսակետով հատվածը կկորցնի իր իմաստը, քանի որ… Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրել է. Եթե ես ճիշտ եմ հասկանում՝ հայկական կողմն իր կոնտր քայլով փորձում է արժեզ րկել ադրբեջանական ոստիկանակետերը 21 կմ-ոց հատվածում։ Փաստացի ստացվում է, որ այդ ճանապարհը աստիճանաբար կվերանա, իսկ որոշ ժամանակ անց այնտեղ ոստիկանակետերի գոյությունը՝ անիմաստ կդառնա արդեն։ Եվ ահա թե ինչու․ ոչ մեկ չի գալու չորս անձնագրային կետ հատի, ինչ է թե 21 կմ

ճանապարհ է գնում՝, այն էլ դրա համար մաքսատուրք վճարելով 2 պետությունների բյուջեներ։ Պարսիկները դա հաստատ չեն անելու, հայերն առավել ևս։ Ռուսերը եթե ուզում են ապա թող անեն՝ վճարեն։ Փաստացի, այդ 21 կմ-ոց ճանապարհն անմիաստ է դառնում, որովհետև դառնում է դեպի ոչ մի տեղ չտանող ճանապարհ, իսկ դրան այլընտրանք 2 ճանապարհ կլինի՝ 1-ը

այսօր շահագործման հանձվածը՝ Տաթևովով, մյուսը՝ ապագայում ԵՄ ֆինանսավորմամբ կառուցվողը՝ թունելներով։ Իհարկե, այսօր շահագործման հանձնվածը Գորիսից Կապան գնալիս ամենևին լավագույն լուծումը չի լինի հիմա ու երկարաժամկետ կտր վածքով՝ տեղանքի բարդությունների պատճառով, բայց որոշ ժամանակ անց Հյուսիս-Հարավի կառուցման դեպքում խնդիրները խոշոր հաշվով լուծված կլինեն։ Ավելին՝ սահմանի վրայով

անցնող 21 կմ-ոց չորս մաքսակետով հատվածը կկորցնի իր իմաստը, այնտեղ անգամ ռա զմական հենակետ դնելու իմաստն էլ չի լինի, քան որ թե թուրքերը, թե հայերը այդ առումով կնախընտրեն ճանապարհին հարակից լեռնային դիրքերը, ոչ թե ճանապարհի հատվածը, ըստ այդմ, հնարավոր է, որ իրենք իրենցով մաքրվեն այդտեղից, քանի որ

այնտեղ արդեն կոմունիկացիա չի լինի։ Սա թերևս ցույց է տալիս, որ հայկական կողմի դիմադրությունից կա տաղած են ու չեն կարողացել հասնել արդյունքի։

https://usarmenia.ru/%d5%a1%

Оставьте комментарий