Էրիկ Ալեքսանյանը հրաժարվեց Արմեն Գևորգյանի պաշտպանությունն իրականացնելուց և լքեց դատարանի դահլիճը․ Ահա, թե ինչու… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դա տական նիստն այսօր սկսվեց օգոստոսի սանչորսի նիստում Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի վարքի քննարկմամբ,

քանի որ Ալեքսանյանը օգոստոսի 24-ի նիստում առանց դա տարանի որոշման նիստերի դահլիճը լքել էր:

Գործով դա տավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Ալեքսանյանի նկատմամբ կիրառվելու է սանկցիա, ինչից հետո Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ այլևս չի պաշտ պանում Գևորգյանի շահերը դա տարանում:

«Խնդրում եմ իմ որպես Արմեն Գևորգյանի պաշտպան պարտավորությունները դադարեցնել, քանի որ դուք հակակրանք ունեք իմ նկատմամբ։

Ես նման պայմաններում այլևս չեմ կարող շարունակել Արմեն Գևորգյանի պաշտպանությունը: Հայտարարում եմ, որ հետայսու Արմեն Գևորգյանի շահերը պաշտպանել չեմ կարող», – դիմելով դա տավորին՝ ասաց Ալեքսանյանը:

Արմեն Գևորգյանն էլ հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում Էրիկ Ալեքսանյանը չի կարող պաշտպանել իր շահերը, քանի որ դա տավորի և Ալեքսանյանի հարաբերությունները չեն բ խում

իր շահերից՝ հավելելով, որ պատրաստվում է նոր պաշտպան ներգրավել այս գործում:Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին։

https://usarmenia.ru/%d5%a7%d6%

Оставьте комментарий