Ահա այստեղից է միջшնցքի առաջացման հարցը. Պուտինը հրեշային պլան է իրակшնացնում․ այն է. Լևոն Շիրինյանի ուշագրավ վերլուծականը

Factor TV-ի հարցազրույցը Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ և քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ.

-Պարո՛ն Շիրինյան, ՀՀ-ում պատ երազմից հետո կարծում էին, թե հայ ռազ մագ երիներին վերադարձնելու գործում Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դեր է կատարելու, քանզի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ է և, իբր, դրա կատարման երաշխավորը։

Մոռանալով, որ հայ ռազ մագ երիներին Ադրբեջանի առև անգել է ռուս խաղաղապահների լիազորությունների տարածքից՝ Խծաբերդ ու Հին Թաղեր հատվածից, ավելին՝ ուժով գրա վել է այդ գյուղերը, Սերգեյ Լավրովը հայտարարում է, թե Ադրբեջանում պահվում են

ռազ մական գործողությունների ավարտից հետո գե րեվարվածները, մինչդեռ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ խոսվում է ռազ մական գործողությունների ժամանակ գե րեվարվածների մասին։ Ինչո՞ւ է Ռուսաստանի Դաշնությունն այսպիսի հայտարարություն անում, ո՞րն է նպատակը։

-Ես եկել եմ մի եզրակացության այս շարունակ ճն շումներից և հարյուր տարի առաջ հո շոտված Հայաստանի մար մնից՝ ինչո՞ւ այս մեր ո խերիմ բարեկամը չի հեռանում, ի՞նչ է ցանկանում մեզանից, ինչո՞ւ թուրքերի հետ միասին կազմակերպեց Արցախյան պատ երազմը, որի կազմակերպիչը և դիրիժորը ինքը՝ Կրեմլն է։ Ի՞նչ են ցանկանում Հայաստանից․ Ռուսաստանն իրականացնում է հրե շային մի պլան,

որը, իբր թե, բխում է ՌԴ-ի շահերից։ Ի՞նչ նկատի ունեմ․ Ռուսաստանն Օսմանյան պետության կազմավորումից սկսված միշտ կախված է եղել նեղուցների խնդրից՝ Բոսֆորի, Դարդանելի։ Ի՞նչ կապ ունի սա Արցախի ու ՀՀ-ի հետ։ Հրադադարի հայտարարության մեջ միջանցքի մասին հարց չկա, բայց դա շարունակ մտցնում էին, ինչպես Լավրովն է բաց ասում, որ չեն կարող տալ գե րիներին։

Սա կենսական՝ կյանքի և մա հվան հարց է։ Նեղուցները Ռուսաստանի Դաշնությանը պետք են կյանքի ու մա հվան գնով՝ համաշխարհային իմպերիալիստական ծրագրերը իրականացնելու համար, սակայն գիտեք, որ թուրքերը պարբերաբար փակում են նեղուցները։

Հիմա Ռուսաստանի Դաշնությանը ճն շման լծակներ են պետք, որոնք, բնականաբար, նեղուցներին չեն փոխարինի, սակայն շատ զգալի ձևով թուրքերի համար խնդիր կառաջացնեն։ Ահա այստեղից է միջանցքի առաջացման հարցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

https://armbloginfo.ru/%d5%a1%d5%

Оставьте комментарий