Բաքուն արդեն ընդունեց զոհերի 11 հազար թիվը․ դա դեռ ամբողջը չէ

Բաքվի կառավարության որոշմամբ՝ 2021-2025 թվականներին պատերազմի զոհերի ու վիրավորների ընտանիքներին կտրվի 11 000 բնակարան։

Բաքուն պատերազմում զոհերի թիվը հայտարարում է մոտ 3000, վիրավորներինը՝ 1000։

Ավելի վաղ, Թուրքիայի կառավարությունը որոշում էր ընդունել օգնություն տրամադրել 6000 զոհերի ընտանիքների։

Բաքուն թաքցնում է զոհերի ու վիրավորների թիվը, սակայն այս միջոցառումներն աստիճանաբար բացահայտում են իրական կորուստները։

Ըստ միջազգային ռազմական փորձագետների՝ Բաքվի կորուստները 2020-ի պատերազմում հասնում են 20-25 հազարի։

Ալիեւը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին պատերազմը չկանգնեցնելու դեպքում կորուստներն ավելի շատ կլինեին։

Այսինքն, պատերազմը շարունակվելու դեպքում, նույնիսկ Շուշիի օկուպացիայի պայմաններում, Բաքուն կարող էր կորցնել իր բանակը։

Այս թեման աստիճանաբար սկսում է առաջին պլան մղվել, ինչը կարող է լույս սփռել պատերազմի շատ հանգամանքների վրա։

https://www.lragir.am/2021/08/31/665030/

Оставьте комментарий