Հրատապ․ Ադրբեջանական զորքերն այս պահին ուղիղ նշանшռությամբ ինտենսիվ կրшկում են Գեղարքունիքի Կութ և Նորшբակ գյուղերի վրա. ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը մանրшմասներ է հшյտնում

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա, ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:

Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը»,- նշել է Թաթոյանը:

https://www.lragir.am/2021/08/16/661857/

Оставьте комментарий