Ջա՜ն․ Դարի լուրը․ Նшտոի գեներալը սաստիկ նախազգուշացում է шրել թուրքերին․ Կլինեն վատ հետևանքներ, եթե․․․

Հարգելի՛ ընթերցող տեսանյութը տեղադրված է վերջում․
Հետաքրքիր է իմանալ նաև՝

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն (անգլերեն՝ North Atlantic Treaty Organization, ֆրանսերեն՝ Organisation du traité de l’Atlantique Nord), Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպություն, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից, բայց առավել հաճախ կիրառում են Ատլանտյան դաշինք անվանումը կամ ավելի կարճ՝ Ալիանս կամ Դաշինք։ Սույն պայմանագրի

տեքստը, որը ստորագրվել է 1949 թվականի ապրիլի 4-ին, հիմնեց Հյուսիսատլանտյան խորհուրդը (ՀԱԽ), և վերջինիս շնորհեց իր գործունեության համար անհրաժեշտ առաքելությամբ։ Կորեական պատերազմի սանձազերձման շոկը ՀԱԽ-ին ուղղորդում է 1950 թվականի վերջին ստեղծել մշտական ինտեգրալ ռազմական կազմակերպություն, որը համարվում է մինչ օրս ՆԱՏՕ-ի տարբերակիչ հանգամանքը և վերջինիս օժտում է ռազմական իրավասություններով, որպիսիք ոչ մի պաշտպանական դաշինք չուներ։ ՆԱՏՕ-ի տերմինի ներքո վերջինիս կիրառումն ընդգրկում է Հյուսիսատլանտյան

պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների իրավաբանական դաշինքը, ինչպես նաև վերջինիս նպատակներն իրագործելու նպատակով քաղաքացիական և ռազմական կազմակերպությունների հիմնադրումը։ Ֆրանսիան, համենայն դեպս, արեց բացառություն՝ 1966 թվականին որոշելով մնալ Ատլանտյան դաշինքի անդամ, սակայն լքել ռազմական ինտեգրալ կազմակերպությունը, որի լիիրիավ անդամ կրկին դարձավ 2009 թվականին։ Դաշինքը սկսում է գործել

Սառը պատերազմի սկզբում և առավել առանձնահատուկ կերպով՝ Բեռլինի շրջափակման ընթացքում, որն իրականացնում էր Խորհրդային միությունը։ Նրա առաջնահերթ առաքելությունն էր Արևմտյան Եվրոպայի անվտանգության ապահովումը՝ ԱՄՆ-ի հետ ամուր համատեղ դաշինք հիմնելով։ Սա եվրոպացիների համար Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձավ միակ ուղին Խորհրդային միության ծավալապաշտական փորձերից պաշտպանվելու համար։ Ըստ առաջին Գլխավոր քարտուղար Լորդ Իսմեի՝ «ՆԱՏՕ-ի դերը ռուսներին դրսում պահելն է, ամերիկացիներին՝ ներսում և գերմանացիներին՝ խնամակալության ներքո»։ ՆԱՏՕ-ն Արևմտյան բլոկի կոշտ միջուկն է։ 1955-91 թվականների ընթացքում ՆԱՏՕ-ի թշնամին Խորհրդային միության կողմից ձևավորված Վարշավյան պակտն էր՝ Ատլանտյան դաշինքին ԳԴՀ-ի անդամակցումից և վերջինիս վերազինումից հետո։ ՆԱՏՕ-ն կազմավորվում է դիմագրավելու այդ վտանգին ռազմավարական հայեցակարգերի սահմանմամբ, որոնք վերաբերում էին միջուկային զենքին, համակարգված պլանավորմանն իր բոլոր անդամ-երկրների և վերջիններիս ռազմական միջոցների միջև, ինչպես նաև աշխարհագրական տարածքով ինտեգրալ հրամանատարություններին, որոնցից Շեյփն ամենակարևորն է (անգլերեն՝ Supreme Headquarters Allied Powers Europe կամ Եվրոպայի միացյալ ուժերի բարձրագույն գլխամաս կամ Շեյփ՝ հապավման հայերեն տառադարձումից)։

Տեսանյութը՝

Оставьте комментарий