Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուշադրություն․ ժողովուրդ, նման մի հատ հին փող քաշելու ինտերնետային ձև կա։
Սիրուն արտասահմանցի աղջկիկներով, Ֆեյսբուքում։ Հիմա սրա նոր ալիք է սկսվել։
Երևի շատ տղամարդ ընկերներս նկատած կլինեն, որ անծանոթ ծտեր են սկսել ընկերության առաջարկ ուղարկել։ Խուսափեք դրանցից, արհամարհեք։
Ավելի մանրամասն այս տեսանյութում, որը շուտվանից եմ ձայնագրել, բայց ակտուալությունը չի կորցրել»,-նշել է նա։