Թուրքիայում քրդական «Կրակի երեխաներ» կազմակերպությունն ստանձնել է այդ երկրի տարածքում օրեր շարունակ տարածվող անտառային հրդեհների պատասխանատվությունը: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Հաղորդվում է «Կրակի երեխաներ» կազմակերպություն Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ստորաբաժանումն է, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակեպություն։
«Կրակի երեխաներ» կազմակերպությունը մասնավորապես նշել է. «Ժամանակն է ծնկի բերել թուրքական ռեժիմը կրակի միջոցով, քանի դեռ նա չի սովորել հասկանալ այլ լեզու»։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ «Կրակի երեխաներ» կազմակերպությունը Թուրքիայի տարածքում պարբերաբար անտառային հրդեհներ է կազմակերպում դեռևս 1990-ականներից։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է PERSONA-ն,վերջին երկու օրվա ընթացքում անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի 23 տարբեր նահանգներում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տուժած յոթ նահանգները հայտարարվել են աղետի գոտիներ, որոնք ազդում են ընդհանուր կյանքի վրա։