Ալեն Սիմոնյանը նոր պաշտոն ստացավ… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ալեն Ռոբերտի Սիմոնյան (հունվարի 5, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր (2018 մայիսի 16-ից), Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ:

Հանդիսացել է «Արարատ» ամսագրի և araratnews.am կայքի գլխավոր խմբագիրը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։ Ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը։ 1996-2000 թվականներին սովորել է Երևանի
Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

Ութերորդ գումարման Ազգային ժողովը երկրորդ անգամ փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ալեն Սիմոնյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Քվեարկությանը մասնակցել էր 71 պատգամավոր: Ալեն Սիմոնյանը ստացել է 71 ձայն:
«Հայաստան» խմբակցության թեկնածու Մխիթար Զաքարյանը ու «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Արթուր Սարգսյանը ձայներ չէին ստացել: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը:

Նիստը նախագահող Կնյազ Հասանովը հայտարարեց՝ այսպիսով ԱԺ նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը: Նա բոլորի անունից շնորհավորեց Սիմոնյանին: Սիմոնյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար:

https://unitedarmenia.ru/2021/08/02/%d5%a1%

Оставьте комментарий