Բաքnւն սկսnւմ է երկրnրդ շրջանը. ինչպես շե-ղել կամ կանգնեցնել այն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը որոշակիորեն հիշեցրեց նախապատերազմական շրջանը, ընդ որում տարիների, նվազագույնը տասնամյակի համատեքստով: Ադրբեջանը սկսած 2012-13 թվականներից կտրուկ մեծացրեց հրադադարի խախտումների ինտենսիվությունը թե Արցախի, թե Հայաստանի հետ սահմանին՝ հրաձ գություն, արկակոծում, անգամ հրթիռակո ծում, դիվերսիաներ, տանկային շարժեր, վարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խո-ցում:

Ակնհառու էր, որ Ադրբեջանը բավականին ինտենսիվ կերպով անցնում է ռազմական շանտ աժի դիվանագիտության, այդպիսով փորձելով թե Հայաստանին, թե նաև միջնորդ համանախագահ եռյակին պարտադրել որոշակի օրակարգ: Փաստացի, Բաքվի մոտ ստացվում էր դա, ինչի վկայությունը, Սերժ Սարգսյանի խոստովանությամբ, Կազանի պլանի ձախողոււմն էր, Կազանյան գործընթացի տապ-ալումը:

Համենայնդեպս, երրորդ նախագահ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Կազանում պատրաստ էր ստորագրել հինգ+երկու շրջանների վերադարձի մասին փաստաթուղթը, ընդ որում առանց կարգավիճակի հստակեցման, սակայն Ադրբեջանի նախագահ Ալիևը վերջին պա

հին բերել է ավելի քան տասնյակ կետից բաղկացած նոր փաստաթուղթ, որոնք անընդունելի են եղել հայկական կողմի համար: Այլ կերպ ասած, մոտ տասնյակ նոր պահանջներով Ալիևը տապալել է Կազանի խաղաղ կարգավորման հնարավորությունը, բայց համանախագահները դրանից հետո ոչ միայն հասցեական չեն դատապարտել նրա դիրքորոշումն ու վարքագիծը, այլ նույն կերպ անհասցե են թողել նաև կազանյան տապալմանը հաջորդած ռազմական շանտաժի դիվանագիտության ինտենսիվացումը:

Ալիևը օրեցօր լկտիանում էր սահմանին հրադադրի ռեժիմի խախտման հաճախակիության և մասշտաբների տեսանկյունից, սակայն համանախագահները հրադադրի կոչը ուղղում էին հավասարապես երկու կողմերին, հորդ որելով ձեռնպահ մնալ ապակայունացումից և հավատարիմ լինել խաղաղ գործընթացին: Ամեն այդպիսի հայտարարություն հաջորդում ու նախորդում էր նորանոր սադրանքների, որ ռազմական շանտաժի դիվանագիտության առումով վարում և ինտենսիվացնում էր Բաքուն:

Դա նշանակում է, որ Ադրբեջանին հաջողվում էր թելադրել իր օրակարգը, ինչի ցավագին վկայություն էր ընդհուպ այն, որ Բաքուն անպ-ատիժ մնաց անգամ ապրիլյան քառօրյայի համար, և ավելին՝ համանախագահները թույլ տվեցին Ադրբեջանին շրջանառել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: Այդ ամենի խոստովանության մի տարբերակ էլ Սերժ Սարգսյանի ելույթն էր ապրիլի 17-ին, 2018  թվականին, Հայաստանի խորհրդարանում, ուր ներկայացել էր որպես Հայաստանի վարչապետի թեկնածու:

Սերժ Սարգսյանը փաստացի ասաց, որ չկա բանակցային գործընթաց, և կա պատերազմի ըստ էության անխուսափելիություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2021 թվականի հուլիսի 9-ի հայտարարությունը էապես հիշեցնում է այդ շղթան, կամա, թե ակամա ազդարարելով այն, որ գործընթացը կարծես թե սկսում է նոր պտույտ, երկրորդ պտույտը, այս անգամ արդեն Արցախի դեմ երկրորդ խոշոր պատերազմից հետո, որն ավարտվեց ստատուս-քվոյի փոփոխությամբ, բայց ոչ հակամարտության լուծումով:

Ադրբեջանը անցնում է ռազմ ական շանտ-աժի դիվանագիտության նոր փուլին, որը մեծ հավանականությամբ կարող է ընթանալ նախորդի տրամաբանությամբ, բայց արդեն ռազմա-քաղաքական այն ստատուս-քվոյի պայմաններում, որում Բաքուն է պատերազմ հաղթած կողմը, որքան էլ այդ հանգամանքը դիտարկենք ռեգիոնալ և աշխարհաքաղաքական հարաբերականության համատեքստում: Համանախագահների ներկայիս արձագանքը վկայում է, որ նրանք Բաքվին առնվազն թույլ են տալիս սկսել այդ շրջանը: Թույլ կտա՞ն շարունակել, էապես կախված է իհարկե այն քաղաքականությունից, որ կվարի հայկական կողմը:

Ակնառու է, որ այն որևէ դեպքում չպետք է կրկնի նախորդ փուլի քաղաքականությունը: Ամբողջ հարցն այն է սակայն, թե ինչով պետք է տարբերվի: Սրա վրա պետք է սկզբունքորեն կենտրոնանա հայկ-ական քաղաքական միտքը, ինչն առայժմ ընդամենը մի ծայ-րահեղությունից անցնում է մյուսը:

https://www.1in.am/2984700.html

Оставьте комментарий